երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Այսօր կայացրած որոշումներն ազդելու են մեր ապագա սերունդների վրա. Ամուլսարի պահապաններն ԱԺ-ի այգում են

Այսօր կայացրած որոշումներն ազդելու են մեր ապագա սերունդների վրա. Ամուլսարի պահապաններն ԱԺ-ի այգում են

Ամուլսարի պահապաններն իրենց երեխաների հետ զբոսնում են Ազգային ժողովի այգում՝՝ հանուն Ամուլսարի եւ Ջերմուկի պահպանության։

Նրանք նշում են, որ երեխաները պետք է ապրեն առողջ միջավայրում, խմեն մաքուր ջուր, հանգստանան Ջերմուկի առողջավայրում։ ՛՛Ջերմուկից ընդամենը 7 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարը հանքի վերածելու պարագայում Ջերմուկը՝ որպես առողջարանային համալիր եւ տուրիստական կենտրոն, կվերանա։ Միեւնույն տարածքում հանքի եւ առողջավայրի մեկտեղումը անթույլատրելի է՛՛,-նշում են հանուն Ամուլսարի պահպանության ակցիա իրականացնողները:

Պահապանները նաև նշում են, որ այսօր կայացրած որոշումներն ազդելու են մեր ապագա սերունդների վրա:

 

 

 

  • Կիսվել: