ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր ՀՀ տնտեսությունը շատ լավ վիճակում է. Խաչատուր Սուքիասյան

Այսօր ՀՀ տնտեսությունը շատ լավ վիճակում է. Խաչատուր Սուքիասյան

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ Կառավարության կողմից ներկայացված «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին և ասաց, որ դա նախ և առաջ ստվերի դեմ պայքարի համար է։

«Բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել, այսօր ՀՀ տնտեսությունը որ շարժվում է, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է ՀՀ տնտեսությունը, բանկերն էլ ֆինանսավորում են տարբեր ճյուղեր, բայց փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանված 300.000 դրամը շատ բարձր գումար է, շեմը պետք է նվազեցնել ապագայում։

Սուքիասյանի խոսքով՝, որ փողերի «լվացումը» խնդիր է, պետք է հայտնի լինի գումարի ծագումը։ «Կանխիկով գումարի ծագումը հայտնի չի լինում»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, թե այսօր ամբողջ աշխարհը գնում է անկանխիկ գործառնությունների ճանապարհով: «Մենք եկել ենք, ասում ենք կանխիկ, անհարմար է»,-ասաց Սուքիասյանը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:

 

  • Կիսվել: