հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այս տարվա առաջին եռամսյակում հարկերի հավաքման առումով խնդիրներ չկան․ ՊԵԿ նախագահ

Այս տարվա առաջին եռամսյակում հարկերի հավաքման առումով խնդիրներ չկան․ ՊԵԿ նախագահ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ոչ միայն ռիսկ չի տեսնում 2022 թվականի առաջին եռամսյակում հարկերի հավաքման առումով, այլեւ հույս ունի, որ պլանային ցուցանիշը կգերակատարվի: Այդ մասին նա հայտարարել է  մարտի 21-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Գլխավոր հարկայինի ասելով, պետական բյուջեի հարկային եկամուտների նախատեսված ծավալը առաջին եռամսյակի ընթացքում կկազմի 395, 4 մլրդ դրամ: Հունվար ամսվա փաստացի հարկային հավաքագրումները կազմել են 144,6 մլրդ դրամ,110,5 մլրդ դրամ 'փետրվարին, 140 մլրդ դրամ նախատեսվում է հավաքել մարտին:

ՊԵԿ նախագահն անդրադարձել է արտահանման ցուցանիշներին. Ս. թ. հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է արտահանման ծավալների աճ, մասնավորապես երրորդ երկրներ հունվարյան աճը կազմել է 44 տոկոս, փետրվարին ՝ 13 տոկոս, մարտին արդեն անկում է գրանցվել, թեև աննշան, պարզաբանել է Բադասյանը ։ ԵԱՏՄ երկրներ արտահանումը հունվարին աճել է 52% - ով 82%, իսկ փետրվարի 24-ից մարտի 17-ը գրանցվել է 36% անկում: Դրա հետ մեկտեղ, հարկամաքսային կոմիտեի նախագահը կոչ է արել չշտապել հոռետեսական կանխատեսումներով, քանի որ քովիդի ժամանակաշրջանի փորձը ցույց է տվել, որ նման կանխատեսումները կարող են եւ չիրականանալ:

  • Կիսվել: