շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ․ Վահագն Խաչատուրյան

Այս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ․ Վահագն Խաչատուրյան

Մենք ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգը ունի լրջագույնս թերություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի հավանական թեկնածուն է:

«Հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք դեռեւս կայացած ժողովրդավարական երկիր չէինք, մեզ մոտ քաղաքական ու պետական ինստիտուտները առանձնահատուկ չէին աշխատում: Պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավորը եղել են ոչ թե գործող օրենքները, կամ Սահմանադրությունը այլ կառավարող ուժի մոտեցումները:

Իմ պատկերացումները սահմանադրական փոփոխությունների առումով մինչեւ հիմա չի փոխվել»,-ասաց նա:

«Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, եւ այդ Սահմանադրությամբ նախագահն ունի որոշակի լիազորություններ, եւ այդ լիազորությունները պետք է կատարվեն: Ես օրենքը հարգող մարդ եմ, եւ նաեւ սկզբունք ունեմ, որ երբեւիցե գործող օրենքը չեմ քննադատում: Ես կատարում եմ այդ օրենքի պահանջները, եթե ինչ-որ մի բան չի համապատասխանում, կփորձեմ փոխել»,-ընդհծեց Խաչատուրյանը:

  • Կիսվել: