հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում. Դավիթ Անանյան

Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բյուջեի թերակատարում է կանխատեսում, ինչին նպաստել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

«Վարչապետն էլ ասաց՝ երեկվա աշխարհը գոյություն չունի, և մենք տնտեսական կոլապսների ականատեսն ենք լինելու: Այսօր լոկալիզացնել այդ խնդիրը և առաջին հերթին խոսել Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին, կարծում եմ, հիպոթետիկ հարց է: Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց ինչքան, այս պահին պատրաստ չեմ ասել: Ոչ մեկ պատրաստ չէ», - այսօր կառավարությանը կից ստեղծված տեղեկատվական միասնական հարթակում ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Պաշտոնյան ընդգծեց, որ բոլոր հնարավոր զարգացումներին Հայաստանը պատրաստ է: Բացի այդ, նրա խոսքով, կան ֆինանսական աղբյուրներ որոնք հնարավոր է ներգրավել՝ մեղմելու հարկաբյուջետային քաղաքականության առաջիկա դժվարությունները:

  • Կիսվել: