երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Այնպես չի, որ դրա հետևանքով մենք շահեկան դիրքում ենք հայտնվել. Գևորգ Պապոյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ՀՀ տնտեսության վրա ազդեցության մասին

Այնպես չի, որ դրա հետևանքով մենք շահեկան դիրքում ենք հայտնվել. Գևորգ Պապոյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ՀՀ տնտեսության վրա ազդեցության մասին

2024 թվականի հունվար-ապրիլին մեր տնտեսական աճի մեջ առևտուրն աճել է 26.7 տոկոսով, արդյունաբերությունը՝ 26 տոկոսվ, ծառայությունները մոտ 4 տոկոսով, շինարարությունը՝ 13.7 տոկոսով:  Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման  ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Մեր տնտեսական աճի մեջ բոլոր գործոններն ունեն դերակատարում, նշեմ, որ բարեբախտաբար տրանսֆերների դերակատարումը մեր տնտեսական աճի մեջ այլևս մեծ չէ, ինչպես օրինակ՝ սրանից 15 կամ 20 տարի առաջ: Ընդհանուր տնտեսությունը շատ ավելի արագ է աճել, քան տրանսֆերների դերակատարումը»:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ՀՀ տնտեսության վրա թողած ազդեցությանը՝ նախարարը նշեց. «Մենք հիմա կարող ենք ասել, այսինչ բանը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, որը դրական ազդեցություն է ունեցել, բայց ես կարող եմ տասնյակներով նշել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բացասական հետևանքները: Այնպես չի, որ դրա հետևանքով մենք շահեկան դիրքում ենք հայտնվել: Ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2022 թվականի առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը երկնիշ է եղել, հա ինչ-որ դրական էֆեկտներ եղել են, լավ ասենք ՀՀ են եկել ժամանակավոր աշխատողներ, բայց բազմաթիվ այլ տնտեսական գործոններ էլ բացասական ազդեցություններ են ունեցել նաև մեզ վրա»:

  • Կիսվել: