ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այլեւս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. Փաշինյան

Այլեւս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը:

«Այս խոսակցությունը Կառավարության ներսում սկսել է նրանից, որ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կատարել մրցութային կարգով: Երբ հետազոտել ենք, տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, սահմանված են գները ի սկզբանե, և շուկայական մոտեցում չկա: Իմ կողմից հանձնարարվել է, որ կառուցակարգերը բարեփոխվեն այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով: Ահա մենք այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»,- ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ քաղաքացիներն ապրիլի 1-ից առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները և կարող են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը:

«Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: