ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե, այսպես անհնար է պահել համակարգը. «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն

Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե, այսպես անհնար է պահել համակարգը. «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն

2019-ի հունվարի 1-ի դրությամբ, երբ Հայաստան ներկրվող գազի սակագինը դարձավ 165 դոլար, մենք գազը շարունակեցինք վաճառել 255 դոլար: Այս մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

«Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե՝ համարվելով առաջին հարկատու: 47 դոլարից 12-ը կորուստ է: 35 դոլարից 19-ն աշխատավարձն է: «Գազպրոմ Արմենիային» մնում է 16 դոլար»,- նշել է Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ թվային այս պատկերը վկայում է, որ այսպես անհնար է պահել համակարգը, իրենց հիմնական խնդիրն է՝ հավասարակշռել սպառողների և մատակարարի շահերը․

«Որպեսզի ունենանք հուսալի և անվտանգ գազամատակարարում, պետք է իրականացնենք անհրաժեշտ նորմատիվ ծախսեր, որոնք մինչև այժմ չեն արվել»։

Քննարկմանը մասնակցող, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցության հիմնադիր Վազգեն Սաֆարյանն հայտարարեց, որ 1-2 օրվա ընթացքում, գուցե երկուշաբթի օրը ՀԽ-ում քննարկում է կազմակերպվելու, և խնդրեց ՀԾԿՀ-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից ներկայացուցչներ լինեն։

 

  • Կիսվել: