շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում․ փրկարարներն այն դուրս են բերել Չիչխան գետից

Ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում․ փրկարարներն այն դուրս են բերել Չիչխան գետից

Ապրիլի 13-ին, ժամը 14:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.,) դուրս են բերել գետից, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Վարդաղբյուր գյուղ:

  • Կիսվել: