շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել (տեսանյութ)

Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել (տեսանյութ)

Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչև կանցնենք տոմսային միասնական համակարգին»,-ասում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը: 

Փոփոխությունն արվել է ուղեվարձի գումարը վարորդին չտալու, նրա ուշադրությունը չշեղելու նպատակով: Քաղաքացիների համար սա դեռ նորություն է, անսովոր, բայցև՝ կարևոր: Կփակցվեն նաև հուշող պաստառներ:  

Վարորդները խնդրում են ավտոբուսից օգտվել՝ ունենալով մետաղադրամ: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ լուծումը ժամանակավոր է:

Հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով բոլոր ավտոբուսներում կներդրվի միասնական տոմսային համակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: