ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ատոմային էլեկտրական ընկերությունն իրավապահների ուշադրության կենտրոնում է

Ատոմային էլեկտրական ընկերությունն իրավապահների ուշադրության կենտրոնում է

Հայաստանի ատոմային էլեկտրական ընկերությունն իրավապահների ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր խորհրդարանում ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի hաղորդումը։

Նրա խոսքով՝ ընկերության 4 վարկային ծրագրերը պետական գաղտնիք են պարունակել, հետևաբար՝ Հաշվեքննիչ պալատը չի հրապարակել դրանց վերաբերող բացահայտումը 2019 թ-ի հաշվետվությունում:

Նշենք նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցագործություններ պարունակող երևույթներ, որոնք ուղարկվել են դատախազություն, հարուցվել են քրեական գործեր։

  • Կիսվել: