ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ասում են` հա, ծառը բերք չի տալիս, բայց պապս է տնկել, ո՞նց հանեմ. Բա պապն էլ է պապ ունեցել. Նիկոլ Փաշինյան

Ասում են` հա, ծառը բերք չի տալիս, բայց պապս է տնկել, ո՞նց հանեմ. Բա պապն էլ է պապ ունեցել. Նիկոլ Փաշինյան

Տնամերձ այգիներում հիմնկանում տնկված են ծառեր, որոնք տնկվել են անցյալ մի ժմանակաշրջանում եւ դրանից հետո, ըստ էության, այդ ծառերի կամ այգիների մշակման ուղղությամբ մեծ աշխատանք։ չի արվել, որովհետեւ դա դիտվել է որպես հոբբի: Այս մասին, այսօր՝ հուլիասի 6-ին, կառավարությայ նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կռավարության որոշմանը, որով նախատեսվում է Տավուշի երկու գյուղերում տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկման եւ խնայող ջրային համակարգերի ներդրման փորձնական ծրագիր իրականացնել:

«Երկրորդը, կան բազմաթիվ հողեր համայնքներում, որոնք նույնիսկ հոբբիի մակարդակով չեն մշակվում: Կան այգիներ, որոնք բերքատվություն չունեն էլ: Հիմա գաղափարն այն է, որ պետությունը քաղաքացիներին առաջարկում է՝ ասելով՝ եկեք այդ հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատեք հողը, արմատախիլ արեք ինչ կա չկա, եւ պետությունը կփոխհատուցի ձեզ 95 տոկոս ֆինանսավորմամբ, որ հավաստագրված տնկիներ կտրամադրի ձեզ եւ կաթիլային ոռոգում անցկացնելու հարցում կաջակցի ձեզ:

Եթե կարողանանք այն էֆեկտին հասնել, որ ամբողջ գյուղի բոլոր տնամերձերը այդ նույն մշակաբույսը տնկեն, սկսեն մշակել նմոր տեռխնոլոգիաներով, այդ գյուղը դառնում է այդ մշակաբույսի արտահանման, մշակման կլաստեր»,-ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նկատեց, որ ծրագիրը հեշտ չի լինելու էմոցիոնալ տեսակետից. «Այս ընթացքում էլ խոսել ենք, ասում են` հա, ծառը բերք չի տալիս, բայց պապս է տնկել, ո՞նց հանեմ։ Բա պապն էլ է պապ ունեցել, պապի պապն էլ է ծառ տնկել, բա ո՞նց է, որ հիմա պապի պապի տնկած ծառը չի այգում, այլ ընդամենը պապի։ Որովհետև պապը իր պապի տնկած ծառը ինչ–որ մի բան արել է»,– ասաց Փաշինյանը` խորհուրդ տալով պապի տնկած ծառից տան համար հուշանվերներ պատրաստել ու պահել։

Վարչապետը գյուղացիներին հորդորեց իրենց տնամերձ հողամասերի համար բուսատեսակներ ընտրելիս լսել մասնագետների կարծիքը։

Նշենք, որ առաջարկվող ծրագրով որոշվել է Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում իրականացնել այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիր։

Ծրագրի նպատակը նշված գյուղերում տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկումն է ու խնայող ջրային համակարգերի ներդրումը։

Ծրագրի շահառու կարող են դառնալ 100-1000 քմ տնամերձ այգի ունեցողները։ Բայց պարտադիր պայման է` այգու բոլոր ծառերը պետք է հատվեն, հողամասում էլ շինություն չպիտի լինի։

Շահառուների ընտրությունից հետո կընտրվի փորձագիտական կազմակերպություն, որը կիրականացնի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն, կգնահատի նոր այգու հիմնման ծախսերը, կկազմի նախահաշիվ։

Փորձնական ծրագրի ավարտից հետո արդյունքների ամփոփումից հետո ծրագիրը կիրականացվի ամբողջ հանրապետության տարածքում։

  • Կիսվել: