կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ասում են՝ 50 000 դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսն անել, իսկ թոշակառուն կարողանո՞ւմ է ապրել 30 000-ով.Աննա Գրիգորյան

Ասում են՝ 50 000 դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսն անել, իսկ թոշակառուն կարողանո՞ւմ է ապրել 30 000-ով.Աննա Գրիգորյան

Այսօր ԱԺ-ում 4 նախագիծ է ներկայացվել, որոնցից մեկը հանքարդյունաբերության ոլորտին էր վերաբերում․ ասում են՝ եկեք՝ հանքարդյունաբերողներից փողը վերցնենք, և տանք ժողովրդին, բայց ժողովրդին տալու փոխարեն հաջորդ նախագծով առաջարկում են պատգամավորների լրացուցիչ աշխատավարձը 50 հազար դրամից դարձնել 250 հազարդրամ։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Ասում են՝ 50 հազար դրամով հնարավոր չէ այս կամ այն  ծախսն անել․ իսկ թոշակառուն կարողանո՞ւմ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանո՞ւմ են իրենց ամենօրյա կյանքն ապահովել այն աշխատավարձով, որը դուք եք նրանց տալիս։ Իհարկե չեն կարողանում։ Այն պարագայում, երբ ունենք չկահավորված սահմաններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, ի՞նչ է նշանակում մտածել, որ կարելի է ևս 200 հազար դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,-ասաց նա:

 

  • Կիսվել: