կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ասիական երկրները ԵԱՏՄ-ում իրենց ներուժի իրացման հնարավորություն են տեսնում. Սարգսյան

Ասիական երկրները ԵԱՏՄ-ում իրենց ներուժի իրացման հնարավորություն են տեսնում. Սարգսյան

Շատ մեծ հետաքրքրություն կա ինտեգրացիոն միավորումների, օրինակ՝ ԵԱՏՄ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա միջև ուղիղ հարաբերություններ կառուցելու հարցում։

Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դա կոչվում է ինտեգրացիաների ինտեգրում։

«Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները ցանկանում են ինտեգրվել մեզ հետ, քանի որ տեսնում են եվրասիական տարածքում իրենց ներուժի իրացման հնարավորություն։ Իսկ դա նշանակում է, որ մենք էլ հնարավորություն ունենք իրացնելու այն ներուժը, որը կա ԵԱՏՄ-ում և երկրներում», - ասաց նա։

  • Կիսվել: