ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար

Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար

Աշխարհում սկսվում է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը, կարծում է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը։ Այս մասին նա պատմել է Le Monde թերթին տված հարցազրույցում։

Առաջիկայում կաճի ֆինանսավորման պահանջարկը, նշել է Լե Մերը։ Նա նախազգուշացրել է նաեւ գործազրկության եւ սնանկության գործընթացի արագացման մասշտաբների մեծացման մասին, հայտնում է Gazeta-ն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։

  • Կիսվել: