ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխարհում նավթի եւ գազի հորատման սարքերի թիվը նվազել է

Աշխարհում նավթի եւ գազի հորատման սարքերի թիվը նվազել է

Աշխարհում նավթի եւ գազի հորատման սարքերի թիվը 2020 թ. ապրիլին մարտի համեմատ նվազել է 450 միավորով եւ կազմել 1514` կրճատվելով 23 տոկոսով: Այսօր նման գնահատականներ է ներկայացրել նավթային ծառայությունների մատուցմամբ զբաղվող Baker Hughes ընկերությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Համեմատության համար նշվում է, որ 2019-ի ապրիլին, աշխարհում 2140 հորատման սարք կար: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դրանց թիվը նվազել է 626-ով կամ 29 տոկոսով:

Նշվում է նաեւ, որ Միացյալ Նահանգներում նավթի եւ գազի հորատման սարքերը մեկ ամսվա ընթացքում կրճատվել են 206-ով (26.6 տոկոսով), ապրիլին դրանք 566 էին: Կանադայում մարտ ամսվա համեմատ աշտարակների քանակը նվազել է չորս անգամ` 100-ից հասնելով 33-ի: Ընկերության տվյալներով` Եվրոպայում ապրիլ ամսվա ընթացքում հորատման սարքերի քանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 11-ով` հասնելով 112-ի, Մերձավոր Արեւելքում` 8-ով` մինչեւ 240 սարք, Լատինական Ամերիկայում` 80-ով` մինչեւ 89 սարք, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` 40-ով` մինչեւ 191 սարք, Աֆրիկայում` 5 սարքով` մինչեւ 103 սարք:

  • Կիսվել: