ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրները պետք է 2 շաբաթում պայմանավորվեն գազի գնի շուրջ. ԵՏՀ կոլեգիայի նախագահ

ԵԱՏՄ երկրները պետք է 2 շաբաթում պայմանավորվեն գազի գնի շուրջ. ԵՏՀ կոլեգիայի նախագահ

ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարների ղեկավարները երկու շաբաթվա ընթացքում պետք է պայմանավորվեն ԵԱՏՄ-ի տարածքով առաքվող գազի գնի և սակագների ձևավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Մինչ այժմ համաձայնեցված չէ գազի և գազի առաքման գներն ու սակագները: Այս թեման շատ արդիական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի համար: Այս հարցում կան որոշակի անհամատեղելի դիրքորոշումներ Ղազախստանի և Ռուսաստանի հետ: Երկու շաբաթվա ընթացքում էներգետիկայի նախարարների մակարդակով նրանք պետք է լուծում գտնեն այդ խնդիրների համար», - ասել է Մյասնիկովիչը:

  • Կիսվել: