ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտաքին պարտքն անցած տարվա վերջին 60 տոկոսն անցել է, 67 տոկոս է դարձել

Արտաքին պարտքն անցած տարվա վերջին 60 տոկոսն անցել է, 67 տոկոս է դարձել

Հայաստանի արտաքին պարտքը չի հատում 10 մլրդ դոլարի շեմը և նախատեսվում է, որ այս տարվա բյուջեով կկազմի ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասել էր, որ Հայաստանի արտաքին պարտքը կհատի 10 մլրդ դոլարի շեմը։ Ի պատասխան Թունյանն ասաց․ «Երեկ դուք արտաքին պարտքի մասին էինք խոսում, ասում էիք՝ մոտենում ենք 10 մլրդ-ի շեմին, շնորհավորում եմ։ Ես ուզում եմ ասել, որ մեր արտաքին պարտքը չի մոտենում 10 մլրդ-ի շեմին, մոտենում է պետական պարտքը։

Արտաքին պարտքն անցած տարվա վերջին 60 տոկոսն անցել է, 67 տոկոս է դարձել, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է, որ մենք կվերադառնանք ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմաններին։ Այստեղ ավելի կարևոր է պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ոչ թե բացարձակ մեծությունը։ Եվ եթե պարտքի բեռի ավելացումը շնորհավորելու բան է, ես ձեզ հիշեցնեմ, որ 2009 թվականին, երբ դուք կոալիցիայի անդամ էիք, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 16,4 տոկոսից հասավ 46 տոկոսի։

Բայց մենք չենք շնորհավորել, որովհետև սա շնորհավորելու բան չէ, սա ուղղակի փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել»։

  • Կիսվել: