չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց խնդիրները նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում են

Արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց խնդիրները նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում են

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լուծելու են նաև արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց խնդիրները:

Նա, մասնավորապես, ասաց. «Արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց հարցը լուծելու ենք հետեւյալ կերպ. մեր պլանն է, որ այս տարի ինչքան պլանավորել էինք առանց այդ էլ աննախադեպ ծավալի կապիտալ շինարարություն, հիմա խնդիր ենք դրել, որ կապիտալ շինարարության ծախսերն ավելի մեծացնենք»:

Փաշինյանը նաեւ նշեց. «Անցած տարի արդեն աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում եւ մարդկային աշխատուժը ֆիզիկապես չէր հերիքում: Այս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, նկատի ունեմ ստիպված լինենք վերադառնալ կարանտինային ռեժիմի, մենք կապիտալ ծախպսերի գծով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը: Այս պահին մեր հատկացրած եւ հատկացնելիք միջոցները եւ այն փոփոխությունները, որ մենք կիրականացնենք բյուջեում, ԱԺ-ի հետ միասին, կլուծի այդ հարցը, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողնածները անեն նույն աշխատանքը, բայց արդեն Հայաստանում»:

  • Կիսվել: