կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առողջապահության նախարարությունը կհրապարակի դեղորայքի հումանիտար մատակարարումների տվյալները

Առողջապահության նախարարությունը կհրապարակի դեղորայքի հումանիտար մատակարարումների տվյալները

 ՀՀ առողջապահության նախարարությունը էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում դեղորայքի հումանիտար մատակարարումների վերաբերյալ տվյալներ կհրապարակի։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

«Արմեդ» համակարգում կհրապարակվեն միջազգային և տեղի կազմակերպություններից ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների, դրանց ծավալների, արտադրողների, ինչպես նաև այդ օգնության շահառուների վերաբերյալ տվյալներ։ Կնշվի նաև ստացվող ապրանքների պիտանելիության ժամկետը։
Տվյալները հասանելի կլինեն ոչ միայն հատուկ կազմակերպություններին, այլև օգտատերերին։

  • Կիսվել: