կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առկա է փլուզման վտանգ. Դումանյանը՝ Հաղպատի վանական համալիրում և Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում նորոգման մասին

Առկա է փլուզման վտանգ. Դումանյանը՝ Հաղպատի վանական համալիրում և Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում նորոգման մասին

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Հաղպատ վանական համալիրի նորոգման նպատակով:

«Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման և ամրակայման նախագիծը, ներկայացվել նախարարություն: Աշխատանքների համար պահանջվող ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8 միլիոն 285 հազար դրամ: Նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ, կնքվել են կապալի և տեխնիկական հսկողության համապատասխան պայմանագրեր: Գումարը հատկացնելուց հետո կսկսվեն աշխատանքները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախագծով նախատեսվում է 2 միլիոն 771 հազար դրամ էլ հատկացնել Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար:

«Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր: Առկա է փլուզման վտանգ: Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա»,- հայտնեց նախարարը:

  • Կիսվել: