կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արևի տակ աշխատող բանվորից եկամտահարկ ենք վերցնում, որ տանք Սնուփ Դոգին․ Արթուր Խաչատրյան

Արևի տակ աշխատող բանվորից եկամտահարկ ենք վերցնում, որ տանք Սնուփ Դոգին․ Արթուր Խաչատրյան

Սննդամթերքը մի փոքր թանկացավ հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը այս մեկ ամսում նվազեց, բողոքներ ունեցանք տարբեր տնտեսվարողներից՝ ձկնարտադրողներ, մեքենա ներմուծողներ, արտահանողներ: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Սա ցույց է տալիս, որ ինչքան էլ կառավարությունը խոսի, որ ամեն ինչ լավ է, ունենք բավականաչափ խնդիրներ: Պարտքը աճեց»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: 

«Իհարկե, կարելի է գումարը տալ պատկերասրահ հաճախելիությունը մեծացնելու համար, իսկ կարելի է  գումարը տալ Սնուփ Դոգին, արժեքների հարց է: Սնուփ Դոգին տրված փողը մշակութային բյուջեի մեջ է: Այսինքն ի՞նչ է տեղի ունեցել. այն բանվորը, որ ամառվա շոգին ասֆալտ է թափում փողոցում, էդ մարդուց եկամտհարկ ենք գանձում, որ տանք Սնուփ Դոգին: Սնուփ Դոգն էլ նամարդություն չարեց, չեկավ:

Իսկ ի՞նչ ենք անում, որ երեխաները գան եւ մշակութային արժեքներին ծանոթանան, շատ քիչ բան ենք անում, բայց Սնուփ Դոգին միլիարդներ ենք տալիս»,- ասաց նա:

  • Կիսվել: