երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արևային վահանակների արտադրության համար ապրանքներ ներկրող ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն ստացավ

Արևային վահանակների արտադրության համար ապրանքներ ներկրող ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն ստացավ

Կառավարությունը բավարարեց «Պրոֆպանել» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել արևային վահանակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ մինչև 450 հազար դրամից մինչև 600 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 340.5 մլն դրամ։

  • Կիսվել: