կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Արդիականացվել է «Մանուկ» տեղեկատվական բազան՝ դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տվյալներով

Արդիականացվել է «Մանուկ» տեղեկատվական բազան՝ դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տվյալներով

«Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, գնահատելու և վերհանված խնդիրներին արձագանքելու՝ Կառավարության կարողությունների հզորացման ծրագիրը շատ կարևոր է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար այն առումով, որ մեր քաղաքականությունն ուղղված է ընտանիքներին, երեխաներին և երեխաների՝ ընտանիքում ապրելու ծրագրի իրացմանը, իսկ դա հնարավոր չէ ապահովել առանց ընտանիքների հզորացման, սոցիալական տարբեր ծրագրերի ու ծառայությունների։ Սա նշանակում է, որ մենք համընդհանուր մոտեցում ենք ցուցաբերում բոլոր խնդիրներին՝  կարևորելով շարունակական մոնիթորինգի իրականացումը, դուրսբերված խնդիրներն ու բացահայտումները, որոնք մեզ թույլ կտան բարելավելու մեխանիզմները»,- այս մասին Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, գնահատելու և վերհանված խնդիրներին արձագանքելու կառավարության կարողությունների հզորացման ծրագրի ամփոփիչ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

ԱՄՆ ՄԶԳ/DCOF ֆինանսավորմամբ իրականացված MEASURE Evaluation ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2017-ից և նպատակ ունի աջակցել երեխայի խնամքի և պաշտպանության ոլորտի գնահատման, վերհանված խնդիրների արձագանքման և մշտադիտարկման կարողությունների հզորացմանը։

ԱՄՆ ՄՂԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս մասնագետների կարողությունների հզորացմանը՝ կարևորելով արդյունավետ և ակտիվ համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։

«Կարևոր է, որ արդիականացվել է «Մանուկ» տեղեկատվական բազան՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տվյալներով։ Այդ տվյալների ճշգրիտ հավաքագրումը շատ կարևոր է, որովհետև դա կօգնի այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների ճիշտ ընթացքին և հաջողությանը»,- նշել է Դեբորա Գրիզերը։

Հանդիպմանը MEASUR Evaluation ծրագրի Հայաստանի խորհրդատու Հասմիկ Ղուկասյանը ներկայացրել է ծրագրի իրականացման ընթացքն ու հիմնական ձեռքբերումները, նաև այն առաջարկությունները, որոնք ուղղված են ոլորտային բարեփոխումների ապահովմանը։

  • Կիսվել: