հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Առավել տուժած 12 ոլորտների 37 հզր աշխատակիցներ երկրորդ անգամ կստանան սոցիալական աջակցություն․ վարչապետի օգնական

Առավել տուժած 12 ոլորտների 37 հզր աշխատակիցներ երկրորդ անգամ կստանան սոցիալական աջակցություն․ վարչապետի օգնական

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից:

Ծրագրի բյուջեն, նրա խոսքով,  2.5 միլիարդ դրամ է:

Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին:

Ստորև ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները.

1) (I55) Հանրային սնունդ - 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար եւ այլն)

2) (I56) Հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից

3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից

4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն - 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ եւ այլն)

5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից

6) (R92.00.1) Խաղատների գործունեություն - 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)

7) (R93.2) Զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն եւ այլն)

8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաեւ վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների եւ համակարգչային դասընթացներ)

9) (N77) Ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից

10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից

11) (R90) Ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից

12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն - 140 աշխատակից»,- գրել է նա։

  • Կիսվել: