ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 12-ին ժամը 15:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: