երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԱՄՆ Սենատը մերժել է սահմանային անվտանգության օրինագիծը

ԱՄՆ Սենատը մերժել է սահմանային անվտանգության օրինագիծը

ԱՄՆ Սենատը հինգշաբթի չի կարողացել հաստատել օրինագիծը, որը նախատեսում է ավելի կոշտ միջոցներ երկրի հարավային սահմանի պաշտպանության համար, հաղորդում են ԶԼՄ-ները:

Օրինագծին դեմ է քվեարկել 50 սենատոր, 43-ը՝ կողմ, մինչդեռ դրա հաստատման համար անհրաժեշտ էր 60 ձայն։

Fox News-ը հայտնում է, որ անկախ սենատոր Կիրսթեն Սինեման, որն օգնել է օրինագծի մշակմանը, երկու կուսակցությանն էլ մեղադրել է օրինագծի տապալման համար: Նա քննադատել է հանրապետականներին, որ օրինագծից երես են թեքել, իսկ դեմոկրատներին, որ հարցը նորից բարձրացրեցին՝ առանց աջակցությունն ապահովելու:

«Այսօր Սենատն ապացուցում է այն, ինչ շատ ամերիկացիներ արդեն մտածում են Կոնգրեսի մասին. սենատորները գալիս են այստեղ քաղաքական խաղերի համար, ոչ թե արդյունքի հասնելու», - ասվում է Սինեմայի հայտարարության մեջ:

Օրինագիծն առաջին անգամ քննարկվել է փետրվարին, և 50 կողմ, 49 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժվել է։

  • Կիսվել: