երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանում սեղանային վարժանք է անցկացվում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում

Երևանում սեղանային վարժանք է անցկացվում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում

Մայիսի 20-24-ը Երևանում ընթանում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ)  գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով աշխատանքների համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների համատեղ սեղանային վարժանքը, հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հաղորդագրությունում նշված է նաև․

«Վարժանքն անց է կացվում Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ և Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ:

Վարժանքը միտված է դիտարկելու և ամրապնդելու ՔԿՃՄ վտանգների տարածման,  ԶՈԶ զսպման, հայտնաբերման և արգելման առկա կարողություններն ու արձագանքման միջոցառումները: Այս ամենը թույլ կտա գնահատել պատրաստվածության և արձագանքման առկա իրավիճակը, վեր հանել բացերը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցության տեսանկյունից, ինչպես նաև կարող է ազգային արձագանքման պլանի ստեղծման հիմք հանդիսանալ»:

  • Կիսվել: