երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԱՊՀ–ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. Միշուստին

ԱՊՀ–ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. Միշուստին

ԱՊՀ–ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. վերջին չորս տարվա ընթացքում այն ⅔–ով աճել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
 
Աճի 6 % ցուցանիշը միջոցառումների ծրագրով նախատեսված որոշումների կատարման շնորհիվ է արձանագրվել, ինչը նաև լրացուցիչ 7 տոկոս աճի տեմպ է հաղորդել փոխադարձ առևտրի ծառայություններին։ Միշուստինը հավելել է, որ ծրագրի իրականացումն ապահովել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների 2 % աճ։
 
Նա ընդգծել է, որ ԱՊՀ մասնակիցների ՀՆԱ–ն 2023 թ. արդյունքներով աճել է 3,8 %–ով, իսկ ԵՄ երկրներում՝ կես տոկոսից պակաս։
 
«Երկարաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,– հավաստիացրել է ՌԴ վարչապետը:
ՌԴ կառավարության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՊՀ երկրները անկեղծ կարծիքներ են փոխանակում բոլոր հարցերի շուրջ, ինչը նպաստում է գործնական համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, նորարարական, քաղաքացիների և բիզնեսի համար օգտակար նախագծերի մեկնարկին:
 
«Համաշխարհային տնտեսության վերափոխման պայմաններում դա առանձնահատուկ նշանակություն ունի բազմաբևեռ սկզբունքների, առևտրատնտեսական գործընթացների արագ թվայնացման հիման վրա»,– վստահ է Միշուստինը:
Նշենք, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7–8–ը Ռուսաստանում:

  • Կիսվել: