երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵԱՏՄ–ում փոխադարձ հաշիվներում ազգային արժույթի մասնաբաժինն աճել է` կազմելով 90%. Միշուստին

ԵԱՏՄ–ում փոխադարձ հաշիվներում ազգային արժույթի մասնաբաժինն աճել է` կազմելով 90%. Միշուստին

2023 թ. 11 ամսվա ընթացքում ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառությունն աճել է 3.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը` 4 տոկոսով, շինարարական աշխատանքները` մոտավորապես 8.5 տոկոսով, ուղևորափոխադրումը` մոտավորապես 13 տոկոսով։ Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
 
«Այսպիսի արդյունքները հնարավոր են դարձել նաև միության անդամ երկրների միասնական ակտիվ փոխգործակցության արդյունքում։ Մենք կարևոր փոխհամաձայնություններ ենք ձեռք բերել էլեկտրոնային առևտրի մեջ արհեստական ինտելեկտի հնարավորությունների օգտագործման, ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման, փոխադարձ հաշիվների մեջ ազգային արժույթի մասնաբաժնի ավելացման ուղղությամբ։ Ի դեպ, ազգային արժույթի մասնաբաժինն արդեն մոտ 90 տոկոսի է հասնում և շարունակում է աճել»,– ընդգծեց նա։
 
Միշուստինը կարևորել է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու գործընթացի արագացումը։
«Դրա իրականացումը ԵԱՏՄ երկրների ընկերություններին լայն հնարավորություններ կբացի` Իրանի շուկա մատակարարումներ իրականացնելու համար»,– հայտարարեց ՌԴ վարչապետը։
Ըստ նրա` այստեղ անհրաժեշտ է ավելի արագ իրականացնել բոլոր ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար։

  • Կիսվել: