երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Որոնում փլատակներում, այդ թվում տուժածների և դիակների մարմինների որոնում» թեմայով կինոլոգիական հաշվարկների վերապատրաստման դասընթաց

«Որոնում փլատակներում, այդ թվում տուժածների և դիակների մարմինների որոնում» թեմայով կինոլոգիական հաշվարկների վերապատրաստման դասընթաց

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատից թվով 8 փրկարարական ծառայողներ ապրիլի 29-ից մայիսի 23-ը մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպած «Որոնում փլատակներում, այդ թվում տուժածների և դիակների մարմինների որոնում» թեմայով կինոլոգիական հաշվարկների վերապատրաստման դասընթացին։

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր կատարելագործել կինոլոգների գիտելիքները, ինչպես նաև բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքներում շների որոնման հմտությունները՝ տուժածներ և դիակներ որոնելիս։
Դասընթացներն անցկացրել են «Համառուսաստանյան Ռոսսոյուզսպաս» հասարակական կազմակերպության հրահանգիչները։

 

Պարապմունքները տեղի են ունեցել Արզնու ձորում, ինչպես նաև ՌՀՄԱԿ-ում և բաղկացած են եղել տեսական ու գործնական մասերից։ Վերապատրաստման ընթացքում տեղի է ունեցել նաև տարբեր տարրերի խաղարկմամբ և ցուցադրմամբ ուղեկցվող ցուցադրական վարժանք։

Ավարտին վերապատրաստման փուլը հաջողությամբ ավարտած փրկարարական ծառայողները ստացել են հավաստագրեր։

  • Կիսվել: