կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Արարատ» սննդի կոմբինատն ազատվեց մաքսատուրքից մրգահյութերի և պահածոների արտադրության համար

«Արարատ» սննդի կոմբինատն ազատվեց մաքսատուրքից մրգահյութերի և պահածոների արտադրության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար (ք․ Երևան): 

Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 22 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար և 464 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 96,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․4մլրդ դրամ:

  • Կիսվել: