ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի գինու-կոնյակի-օղու կոմբինատի տնօրենը՝ դատարանի առաջ

Երևանի գինու-կոնյակի-օղու կոմբինատի տնօրենը՝ դատարանի առաջ

«Երևանի գինու-կոնյակի-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի տնօրեն Արմեն Զաքարյանի վերաբերյալ քրեական գործը դեռ նախաքննության փուլում է և ընթանում է քննություն, շուտով հավանաբար կավարտվի InfoPort.am-ին տեղեկացրեց Զաքարյանի փաստբան Հովիկ Սուքիասյանը։

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող ընկերության ղեկավարին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ ապացույցներ կեղծելու և խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով գույքային վնաս պատճառելու մեղադրանքով։ Գործն առնչվում է կոնյակի գործարանի դեմ ներկայացված սնանկության վարույթին, որը հարուցվել էր «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումի հիման վրա։

«Երկու ընկերությունների միջև քաղաքացիաիրավական հարթության մեջ վեճ է եղել, բերել արհեստականորեն հասցրել են քրեական դաշտ», -խնդիրը ներկայացրեց փաստաբան Սուքիասյանը։

Բանն այն է, որ «Երևանի գինու-կոնյակի-օղու կոմբինատը» չէր կատարել բեռնափոխադրումների վճարումները՝ շուրջ 120 մլն դրամ: «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը առաջին երկու ատյաններով պարտվել էր։ Սակայն վարույթն իրականացնելու ժամանակ կոնյակի գործարանի տնօրենը, ըստ նախաքննության տվյալների, կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, իբր կոնյակի գործարանը և «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը պայմանագիր են կնքել, ըստ որի եթե «Դաֆ Ալկո Տրանս»-ը չկարողանա իր միջոցներով փոխադրի բեռները և ներգրավվի նաև այլ անձանց պատկանող մեքենաներ, ապա կոնյակի գործարանը կարող է չվճարել։ «Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը հայտարարել էր, որ համաձայնագրում ընկերության տնօրենի ստորագրությունը կեղծված է եղել, ինչը հաստատել է նաև քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննությունը։

Այդուհանդերձ, փաստաբանը շարունակում է պնդել, որ կոմբինատի տնօրենին առաջադրված մեղադրանքը անհիմն է, և դակապացուցի դատարանը։

«Երկար ժամանակ է այս գործով քննություն է իրականացվում։ Մենք սպասում ենք, որ մտնենք դատարան և դատարանում էլ կկայացվի վերջնական վճիռը։ Զուտ իրավաբանության տեսանկյունից ասեմ, որ երկու կազմակերպությունների միջև ծագած քաղաքացիաիրավական վեճ է»,-ասաց փաստաբանը։

  • Կիսվել: