շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջիկայում հենց Ռուսաստանից հացահատիկի ներմուծումներ հնարավոր կլինի անել, կարծում եմ, Հայաստանի մասով որևէ խնդիր չի առաջանա. Ռուստամ Բադասյան

Առաջիկայում հենց Ռուսաստանից հացահատիկի ներմուծումներ հնարավոր կլինի անել, կարծում եմ, Հայաստանի մասով որևէ խնդիր չի առաջանա. Ռուստամ Բադասյան

Հացահատիկի պաշարների մասով կառավարության մեր գործընկերներն արդեն հայտնել են, որ այս պահին անհանգստանալու որևէ պատճառ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:  

«Ներկրումների քանակի մասին հիմա չեմ խոսի, որովհետև թվային տվյալներն այս պահին ձեռքիս տակ չէ, բայց հացահատիկի ու շաքարավազի մեծ մասը ներկրվում է ՌԴ-ից  է: Որոշակի մասնաբաժին էլ ունի Ուկրաինան, հասկանալի պատճառներով հիմա անհնար է արտահանում կատարել Ուկրաինայից, իսկ ՌԴ-ն որոշակի որոշումներ է կայացրել: Ներկրումների հարցը, կարծում եմ, առաջիկայում կքննարկվի: Կարծում եմ այդտեղ ևս  որոշակի քվոտավարման խնդիրներ առաջացած կլինեն, կամ ինչպես մեզ մոտ եղավ՝  բնակչության շրջանում անհանգստություն կար և մարդիկ խանութներից, սուպերմարկետներից չարդարացված մեծ գնումներ էին անում, թերևս  նույն վիճակը կա նաև ՌԴ-ում: Ամեն դեպքում կարծում եմ, ՌԴ-ի կայացրած որոշումները վերջանական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներմուծվող ապրանքատեսակների վրա»:

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր ներմուծումներին՝ Բադասյանն  ասաց, որ հիմա ԵԱՏՄ տարբեր ֆորմատներով քննարկում են մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հարցերը, ինչպես նաև այլ հարցերը: «Երբ քննարկումների արդյունքում որոշումներ լինեն՝ կտեղեկացնենք: Հայաստանի մասով, կարծում եմ, առաջիկայում որևէ խնդիր չի առաջանա և ներմուծումներ հնարավոր կլինի անել հենց Ռուսաստանից; Թերևս առաջիկայում համապատասխան որոշումներ կընդունվեն»:

  • Կիսվել: