կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արագածոտնի մարզպետն ու Աժ պատգամավոր Գևորգ Պապոյանը Թալինում ծանոթացան սուբվենցիոն ու պետական ծրագրերով իրականացված աշխատանքներին

Արագածոտնի մարզպետն ու Աժ պատգամավոր Գևորգ Պապոյանը Թալինում ծանոթացան սուբվենցիոն ու պետական ծրագրերով իրականացված աշխատանքներին

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ այսօր աշխատանքային այցով Թալին համայնքում էր։ Այցի հիմնական նպատակը սուբվենցիոն և պետական ծրագրերով 2022-ին իրականացված ծավալուն աշխատանքներին ծանոթանալն էր։

Պետական այրերը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ նախ եղան Դավթաշեն բնակավայրում, ծանոթացան սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ներփողոցային ասֆալտապատման աշխատանքներին․ ընդհանուր ասֆալտապատվել է 1900 մ տարածք, ծրագրի արժեքը 185․038․000 ՀՀ դրամ է։

Պաշտոնատար անձինք հաջորդիվ այցելեցին Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացան ՀՀ կառավարության որոշմամբ, անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով հիմնանորոգված մարզադահլիճին։

Դիտարկվեց նաև Թալին համայնքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրի արդյունքը՝ Շահումյան փողոցի հարակից բազմաբնակարան շենքերի տարածքում կառուցված պուրակը։

39․528․000 ՀՀ դրամի ներդրմամբ, կառավարություն-համայնք փոխգործակցության արդյունքում Թալինն ունի նորաոճ պուրակ, որն արդեն այս տարվա գարնանը կկանաչապատվի ու բնակիչների համար կդառնա քաղաքի ամենացանկալի վայրերից մեկը։

Շրջայցի ընթացքում մարզպետն ու ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանն արժանացան թալինցիների ջերմ հյուրընկալությանը, զրուցեցին նրանց հետ ու խոստացան պետական օժանդակությամբ նորանոր սպասված ծրագրեր կյանքի կոչել՝ համայնքի բնակիչների համար ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։

  • Կիսվել: