ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ապօրինի ջրօգտագործում է կասեցվել Արմավիրի մարզում

Ապօրինի ջրօգտագործում է կասեցվել Արմավիրի մարզում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։

Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։

  • Կիսվել: