շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ափապաշտպան անտառաշերտի տնկման ծրագրով շուրջ 2 մլն կտրոն է տնկվել՝ ապահովելով 1000 մարդու աշխատատեղ․ ՇՄ փոխնախարար

Ափապաշտպան անտառաշերտի տնկման ծրագրով շուրջ 2 մլն կտրոն է տնկվել՝ ապահովելով 1000 մարդու աշխատատեղ․ ՇՄ փոխնախարար

Ափապաշտպան անտառաշերտի տնկման ծրագրի շրջանակներում վերջին տվյալներով Հայաստամում 1 մլն 950 հազար կտրոն արդեն տնկվել է, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը։

Այդ աշխատանքներին, փոխնախարարի, ներկայացմամբ, մասնակցել է շուրջ 1000 մարդ։ Աշխատանքներն իրականացվել են վեց մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում, Տավուշում, Շիրակում։ Պաշտոնյայի, փոխանցմամբ, աշխատանքները իրականացվել են բարձրադիր գոիտիներում՝ 1400-1800 մ բարձրության վրա, երբ ծառերի վեգետացիան դեռ չէր սկսվել և ցուրտ էր՝ անհրաժեշտ կպչողականությունը ապահովելու համար։ Աշխատանքներին, փոխնախարարի խոսքով, ներգրավվել է տեղի բնակչությունը, որի ժամանակ յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել ստանալ օրական մինչև 10000 դրամ աշխպատավարձ։

«Ծառերի տնկումից հետո էլ մարդիկ հնարավորություն կունենան աշխատել, քանի որ կտրոնների տնկումից հետո պետք է իրականացվի նաև ցանկապատում», - ընդգծեց փոխնախարարը։

Նրա ներկայացմամբ, հիմնականում տնկվել են ուռենիներ՝ գետերի ափերը ամրացնելու, աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով։

  • Կիսվել: