շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անթույլատրելի է առկա պայմաններում փորձել գերշահույթ ստանալ. Էնֆիաջյան

Անթույլատրելի է առկա պայմաններում փորձել գերշահույթ ստանալ. Էնֆիաջյան

Արտակարգ դրության պայմաններում պարզապես անթույլատրելի է այն կազմակերպությունների և անհատների գործելաոճը, որոնք, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են գերշահույթ ստանալ մարդկանց այս օրերին կատարած գնումներից: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնք մեծ գնաճ ունեն։

«Խնդրին անձամբ առնչվելով և լսելով տարբեր քաղաքացիների անհանգստությունն ու դժգոհությունը խնդրի հետ կապված, փաստում եմ, որ առկա պայմաններում երևույթը բացառապես ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է

 Հ.Գ. Աստված պահապան մեր ժողովրդին, Սրբերն էլ մյուս ազգերին...»,-նշել է Էնֆիաջյանը:

  • Կիսվել: