հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անպարտաճանաչ պարտատերերի անունները չեն հրապարակվի

Անպարտաճանաչ պարտատերերի անունները չեն հրապարակվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ 2004-ին ընդունվել էր օրենք, ըստ որի՝ կապիտալի 5 տոկոսից ավելի բոլոր վարկերը, եթե ժամկետանց են, ապա պետք է հրապարակվեին։

Այսպիսով, փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Վարդան Աթաբեկյանը հայտնեց, որ օրենքի մեջ խնդիր էին տեսել, երբ 2009-ից ԿԲ-ը սեփական նախաձեռնությամբ իրավական ակտի միջոցով դադարեցրել էր օրենքի կիրառումը և որևէ տվյալ չէր հրապարակել։«Ստացվում է, որ 11 տարի օրենքն առկա էր, որում տարաբնույթ կոռուպցիոն ռիսկեր էինք տեսնում։ Ուստի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ նմանատիպ ռիսկերից խուսափելու համար»,- ասաց նա։ 

 

 

  • Կիսվել: