երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում կհաշվառվեն պարզեցված կարգով

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում կհաշվառվեն պարզեցված կարգով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ սահմանեց: 

Նախատեսվում է, որ պարզեցված հաշվառման կարգը կգործի 2024թ․ ապրիլի 1-ից՝ նոր համակարգի ներդրման աշխատանքներով պայմանավորված։ Բացի այդ,ՎԵԲ տարբերակից բացի նախատեսվում է նաև բջջային հավելվածի տարբերակ։ Պարզեցված հաշվառման գործընթացը հնարավոր է ապահովել միայն նոր համակարգի ներդրմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր համակարգ (Վեբ և բջջային հավելված) ՀՀ ֆիզիկական անձիք մուտք են գործելու անցնելով խիստ նույնականացում «Ես եմ» համակարգի միջոցով, որը հնարավորություն կտա առանց լրացուցիչ տվյալներ լրացնելու և  փաստաթղթեր կցելու ներկայացնել ինքնաշխատ լրացվող ՀՎՀՀ ստանալու դիմում։

  • Կիսվել: