ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անձնական ճամփորդության ժամանակ մեծ մասամբ էկոնոմ կլասով եմ ճամփորդում, և դա դառնում է քաղաքացիների ընդունելություն. Ալեն Սիմոնյան

Անձնական ճամփորդության ժամանակ մեծ մասամբ էկոնոմ կլասով եմ ճամփորդում, և դա դառնում է քաղաքացիների ընդունելություն. Ալեն Սիմոնյան

Մեր իշխանությունը անջրպետ չունի մարդկանց հետ: Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես, օրինակ, անձնական ճամփորդության ժամանակ մեծ մասամբ էկոնոմ կլասով եմ ճամփորդում՝ բոլոր տեղերն անցնելով: Բայց երբ պաշտոնյա ես, ինչ-որ չափով հայտնի ես, հաճախ մարդիկ մոտենում են ինչ-որ հարցերով, և  իմ պարագայում դառնում է քաղաքացիների ընդունելություն օդանավակայանում»,- ասաց նա: 

  • Կիսվել: