երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անցյալ տարի սիգի արդյունագործական որսի ընդհանուր պաշարը կազմել է 586,2 տոննա

Անցյալ տարի սիգի արդյունագործական որսի ընդհանուր պաշարը կազմել է 586,2 տոննա

Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի հաշվառման տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ընդհանուր պաշարը կազմել է մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
 
2021 թ. մարտի 25-ից սկսվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը: Հայտերն ընդունվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում և 5 մասնաճյուղերում մինչև ապրիլի 8-ը ներառյալ:
 
Ներկայումս կնքված է 303 պայմանագիր 221164 կգ սիգի որս իրականացնելու համար։
 
Ձկան արդյունագործական որսն սկսվել է իրականացվել 2021 թ․ մայիսի 14-ից։
 
Որսի համար սահմանված և կահավորված 25 կետերից որսն իրականացվել է 17 կետերից։
 
169 կնքված պայմանագրով 14․05․21-09․06․21 թթ․ ընթացքում որսացվել է 21855,5 կգ սիգ տեսակի ձուկ։
 
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից կշռվում է 17 կետերից արդյունագործական որս իրականացնող ձկնորսների կողմից որսված սիգ տեսակի ձուկը, և տվյալները մուտքագրվում են որսի հաշվառման գրանցամատյաններում։
 
Արագ արձագանքման խմբի կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ արդյունագործական որսը վերահսկելու, ինչպես նաև ապօրինի ձկնորսությունը կանխարգելելու նպատակով։

  • Կիսվել: