ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անապահովության նպաստի համակարգում զգալի փոփոխություններ են պետք. պատգամավոր

Անապահովության նպաստի համակարգում զգալի փոփոխություններ են պետք. պատգամավոր

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը կարծում է, որ անապահովության նպաստի համակարգում զգալի փոփոխություններ են պետք։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Ներկայում, երբ լրանում է նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքի որդու 18 տարին, և նա համալրում է Հայոց բանակի զինվորների շարքերը, ընտանիքը զրկվում է նպաստ ստանալու հնարավորությունից՝ «տղային կերակրում է պետությունը» պատճառաբանությամբ։
Կարծում եմ, որ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե վերոգրյալ, այլ՝ նշյալ ընտանիքի որդին ծառայում է երկրին մտածողությամբ։

Բանակում ծառայող զինվորը պետք է հանգիստ լինի իր ընտանիքի համար։
Առաջարկում եմ նման ընտանիքներին նպաստով ապահովել մինչև ընտանիքի զինվոր որդու վերադարձն ու աշխատանքի անցնելը»։

  • Կիսվել: