հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամուլսարում ոստիկանապետը ցուցարարներին 15 րոպե է տվել՝ ճանապարհը բացելու համար

Ամուլսարում ոստիկանապետը ցուցարարներին 15 րոպե է տվել՝ ճանապարհը բացելու համար

Ամուլսարի պահապանները եւ բազմաթիվ քաղաքացիներ Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ փակել են Ջերմուկ տանող ճանապարհը։

Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց պահանջը նույնն է՝ 30 մետր հեռացնել ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության պահնորդական խմբի կողմից տեղադրված վագոն-տնակները։

Նշենք, որ մարզի ոստիկանապետն ու մեծ թվով ոստիկանական ուժեր այս պահին ակցիայի վայրում են, նրանք բանակցություններ են վարում՝ ավտոճանապարհը բացելու ուղղությամբ։

Ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը բողոքի ակցիայի մասնակիցներին 15 րոպե ժամանակ է տվել՝ ավտոճանապարհը ազատելու համար։

Հիշեցնենք, որ ՛՛Լիդիան Արմենիայի՛՛ վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։

Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի՝ իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը՝ խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

 

  • Կիսվել: