ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց. այն կշարունակվի վաղը

Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց. այն կշարունակվի վաղը

Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց: Ակցիայի մասնակիցները գնացին տուն եւ նշեցին, որ վաղը նորից են հավաքվելու եւ շարունակել են ակցիան:

Նշենք, որ նրանք նստացույց էին անցկացնում: Տեղում հավաքված էին մեծ թվով ոստիկաններ:

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը:

Երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

 

  • Կիսվել: