երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ամուլսարի պաշտպանները սկսում են անհնազանդության խաղաղ ակցիաները

Ամուլսարի պաշտպանները սկսում են անհնազանդության խաղաղ ակցիաները

Բնապահպանության նախարարության մոտ ավարտվեց Ամուլսարի պաշտպանների ակցիան:

Նշենք, որ մինչև այդ նրանք 15 րոպե լռության ակցիա իրականացրին նախարարության շենքի մոտ, որը, , ըստ մասնակիցների, խորհրդանշում է կառավարության լռությունը՝ Ամուլսարը շահագործելու հարցի շուրջ:

Այսպիսով բնապահպանները ազդարարեցին անհնազանդության խաղաղ ակցիաների սկիզբը։ Ջերմուկցիները վերադարձան Ամուլսար՝ պահակակետում իրենց հերթապահությունը շարունակելու։

Ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ երբ իրենք ավոտերթով շարժվելիս են եղել դեպի Երևան, իր խոսքով՝ ՛՛սադրիչ պահնորդները՛՛ ճամփեզրին կայանած իրենց մեքենաները ձեռքով հանել ու շպրտել են՝ այսպիսով հրահրելով բախում` պոստում կանգնած քաղաքացիների հետ․

Նա նշեց. ՛՛Մեր բնակիչներից մի քանի հոգու հարվածել են: Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են այնտեղ: Իրենք սա նախատեսել են անել այնպես, որ մենք ճանապարհի կեսից հետ դառնայինք, ու այստեղ ակցիա չլիներ, բայց իրենք սխալ են հաշվարկել, որովհետև Ջերմուկում այնքան մարդ կա Ամուլսարի կողքին կանգնած, որ մենք այստեղ ենք, իրենք էլի այնտեղ են՛՛:

Նրանք իրենց հիմնական պահանջով՝ ՇՄԱԳ–ն անվավեր ճանաչել, դիմում հանձնեցին կառավարությանը:

  • Կիսվել: