հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան անձնակազմը կարող է վարորդական վկայական ստանալ՝ ազատվելով պետտուրքի վճարից

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան անձնակազմը կարող է վարորդական վկայական ստանալ՝ ազատվելով պետտուրքի վճարից

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտագրով տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական անձնակազմը կարող է ստանալ վարորդական վկայական՝ ազատվելով պետական տուրքի վճարից՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարությունը համապատասխան որոշում կայացրեց, որով ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմն ազատվում է վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքի անդորրագիր ներկայացնելու պահանջից:

  • Կիսվել: