չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ փոխդեսպանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան (լուսանկարներ)

ԱՄՆ փոխդեսպանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան (լուսանկարներ)

Այս շաբաթ փոխդեսպան Լեյթինենը այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ) ծանոթանալու երկիրը էլեկտրականությամբ մատակարարելու գործում կայանի կարևոր դերակատարմանը։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Մենք գնահատում ենք կառավարության հետևողական ջանքերն այն անվտանգ շահագործելու հարցում»,-նշված է հաղորդագրությունում։նկար

Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանին ՀԱԷԿ-ի անվտանգ, կայուն և հուսալի շահագործումն ապահովելու հարցում։

նկար

  • Կիսվել: