ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարության հետ քննարկվել է Մեծամորի ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցման հարցը

ԱՄՆ պետքարտուղարության հետ քննարկվել է Մեծամորի ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցման հարցը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության և էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին ՊՔ միջուկային էներգիայի անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Պատրիշա Մեցը, ԷԴ միջուկային էներգիայի գրասենյակի աշխատակից Շոն Թայսոնը, ԷԴ ծրագրերի վերլուծաբան Թեդրոս Աբրահամը, ինչպես նաև նշված գերատեսչությունների ներկայացուցիչներ Ալմա Մաչշանովան և Ռիք Պրոկոպովիչը, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ փոխնախարար Հ.Վարդանյանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ քայլերի իրականացումը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցերով:

Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին և ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հ.Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին վերաբերող կազմակերպչական հարցերի, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

Նշեք, որ Ատոմակայանի հարցում Արեւմուտքը պաշտպանում է Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը, այն է՝ հնարավորինս շուտ դադարեցնել ԱԷԿ-ի գործունեությունն ու կոնսերվացնել այն: Անգամ պատրաստ են դրա դիմաց 200 մլն եվրո գումար տրամադրել:

Ատոմակայանը, որի արդիականացման եւ կյանքի երկարաձգման աշխատանքները կատարվում են Ռուսաստանի աջակցությամբ (300 մլն դլոլար վարկ եւ 30 մլն դոլար դրամաշնորհ է Մոսկվան տրամադրել),  Հայաստանի էրերգետիկ համակարգի հիմնասյուներից է, այն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 40%-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: