շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՀ-ն վարկային մեխանիզմի շրջանակում Հայաստանին կհատկացնի մոտ 37 մլն դոլար

ԱՄՀ-ն վարկային մեխանիզմի շրջանակում Հայաստանին կհատկացնի մոտ 37 մլն դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն դոլար տրամադրելուն։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։

«Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, արդյունքում վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»,-ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՀ-ում նշել են, որ Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է ԼՂ հակամարտության սրացումից, ինչպես նաև COVID-19-ից։

Համաձայն կազմակերպության կանխատեսումների՝ երկրի ՀՆԱ ցուցանիշն ընթացիկ տարում կկրճատվի 7 տոկոսով։

  • Կիսվել: